|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ilur.am-ին Գյումրիից հասած տեղեկությունների համաձայն` այսօր` ժամը 16:00-ին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ է կանչվել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:
Ըստ կայքի տեղեկությունների` Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության եթերով օրերս եթեր հեռարձակված Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցը զայրացրել է Կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ Ծատուրյանը սուր քննադատության է ենթարկել իշխանություններին և մասնավորաբար կաթողիկոսին՝ նրան համարելով սատանա:
Կաթողիկոսն էլ, ըստ այդմ, զանգահարել է Սերժ Սարգսյանին, գանգատվել, պահանջել պատժել նշանավոր արվեստագետին: Նախագահականն էլ չի հապաղել. Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրահանգել է Հասմիկ Պողոսյանին՝ պարտադրել Նիկոլայ Ծատուրյանին գրել հրաժարականի դիմում:
«Եթե չգրի, ավելի վատ կլինի»-ըստ կայքի` սպառնացել է Հասմիկ Պողոսյանը:
Մանրամասներն` այստեղ: