կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-17 15:53
Հասարակություն

Իրենց խաղաղության օրակարգը խաղաղության մասին չէ, այլ նոր ցեղասպանության վտանգի մասին․ Աբրահամյան

Իրենց խաղաղության օրակարգը խաղաղության մասին չէ, այլ նոր ցեղասպանության վտանգի մասին․ Աբրահամյան

Դեպի Ազատության հրապարակ մարդկանց հոսքն ակտիվանում է։ Այնտեղ է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ընդհանուր պահանջին՝ Ներկա իշխանության հեռացման հրամայականի գիտակցումն ունեցող յուրաքանչյուրը, ըստ Աբրահամյանի, պետք է աջակցի այդ գործին՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

«Պետք է համախմբվեն բոլոր այն անհատներն ու խմբերը՝ կլինի հասարական, քաղաքական, թե այլ, ովքեր գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ի և Արցախի շուրջ։ Պետք է միավորվենք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, քանի որ միայն համախմբվածությամբ կկարողանանք հեռացնել անվտանգային բազմաթիվ խնդիրների ստեղծած այս իշխանությանը»,-վստահ է Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, էր «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ կոչ անելով դուրս գալ պայքարի՝ հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության փրկության։

Արթուր Վանեցյանը նաև հայտնել է, որ ինքն այսուհետև լինելու է Ազատության հրապարակում և հանդիպելու է հասարակության հետ։


Տես նաեւ՝ Արի' Ազատության հրապարակ. Արթուր Վանեցյանի հրատապ տեսաուղերձը:

Տես նաեւ՝ Հայությունը պետք է արթնանա ու նորից մեկ բռունցք դառնա․ «Հայրենիք» կուսակցություն:

Տես նաեւ՝  Հանրությունը պետք է հասկանա՝ չկան առանձին կուսակցական շահեր․ վճռվում է մեր հայրենիքի բախտը․ Ոսկանյան:

Տես նաև՝  Նիկոլ Փաշինյանինը ոչ թե խաչն է, այլ կիսալուսինը․ Աղվան Վարդանյան: