կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-16 13:36
Աշխարհ

Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Կրեմլը մտածում է, թե ինչպես պատրաստի բնակչությանը դրան. Զելենսկիի գրասենյակ

Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Կրեմլը մտածում է, թե ինչպես պատրաստի բնակչությանը դրան. Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը համոզված է, որ Ռուսաստանն արդեն պարտվել է պատերազմում, և այժմ որոշում են, թե ինչպես պետք է պատրաստեն բնակչությանը դրան։ Այս մասին նա ասել է Մարկ Ֆեյգինի հետ հարցազրույցում։

Արեստովիչը ենթադրում է, որ ռուսները կսկսեն համոզել, որ Ռուսաստանի Դաշնությունը, իբր, որոշել է չմրցակցել ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի չհանգեցնի միջուկային պատերազմի։

««Մոսկվա» հածանավի խորտակումից հետո երկրորդ օրը, այսինքն՝ Ուկրաինա ռուսական ներխուժման 51-րդ օրը, կարելի է ասել, որ Ռուսաստանը պարտվել է պատերազմում։ Հարցն այժմ Պուտինի պարտությունը նախագծելն է»,- նրա խոսքերն է հաղորդում «Обозреватель»-ը:

Ըստ Արեստովիչի՝ հրամանատարությունը կրկին նվազեցրել է «Ուկրաինայում հատուկ գործողության» նպատակների իրագործումը. դա տեղի է ունենում ռուսների յուրաքանչյուր անհաջողությունից հետո։

«Ի՞նչ է մնում Պուտինին. կատարե՞լ մարտավարական միջուկային հարված: Դրանից հետո Արեւմուտքը ստիպված կլինի բանակցել Չինաստանի հետ՝ ամբողջ աշխարհը պատանդ պահող մոլագարին վերացնելու համար։ Այսպիսով` այս հարցում փակուղի է: Մեկ այլ տարբերակ է պարտվել ՆԱՏՕ-ին, ոչ թե ուկրաինացիներին, քանի որ սա սարսափելի ամոթ է Ռուսաստանի համար։ Դա անելու համար Պուտինին անհրաժեշտ է մշտական էսկալացիա և ուղիղ բախումներ ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի նա կարողանա իր ժողովրդին ասել՝ դուք հո չե՞ք ուզում պատերազմել ՆԱՏՕ-ի հետ»,- պարզաբանել է Արեստովիչը։

Պուտինը, նրա կարծիքով, կկարողանա ռուսներին բացատրել, որ դադարեցրել է արյունալի վակխանալիան, միջուկային պատերազմի վտանգը, իսկ ՆԱՏՕ-ն ու խելամիտ քաղաքական գործիչները ճնշում գործադրեցին ուկրաինացիների վրա ու դադարեցրին պատերազմը։