|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է սկսվել մինչև 2029 թվականը, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, փոխանցում է Liga.net-ը։
Նա նշել է, որ սկզբում ենթադրվում էր, որ զինված հակամարտությունը կսկսվի 2029 թվականին, սակայն որոշ ռազմական փորձագետներ այժմ կարծում են, որ այն կարող է տեղի ունենալ արդեն 2028 թվականին:
«Որոշ ռազմական պատմաբաններ նույնիսկ կարծում են, որ մենք անցկացրել ենք մեր վերջին խաղաղ ամառը», - հավելել է Պիստորիուսը։
Պաշտպանության նախարարը շեշտել է ՆԱՏՕ-ի ամրապնդման անհրաժեշտությունը, որպեսզի դաշինքը պատրաստ լինի Ռուսաստանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին: Պիստորիուսը պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ն ունի զգալի զսպման ներուժ, այդ թվում՝ միջուկային զենք, սակայն նրա զինված ուժերը կարիք ունեն լրացուցիչ հագեցվածության:
Ամռան սկզբին ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամ երկրները պարտավորվել են մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։