Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման և դրա հիման վրա տրամադրվող աջակցության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացները հստակեցնող կարգերում փոփոխություններ են իրականացվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Ըստ այդմ, պարզեցվել է ընտանեկան, սոցիալական նպաստների ու հրատապ օգնության, ինչպես նաև ավանդների փոխհատուցման կանխիկ վճարումների իրականացման գործընթացը․ թղթային ցուցակները փոխարինվել են էլեկտրոնայինով, ինչը թույլ կտա այսուհետ ավելի արագ կազմակերպել նպաստների և ավանդների փոխհատուցման վճարումները։
Իրականացված փոփոխությունների արդյունքում՝ սահմանվել են համապատասխան իրավակարգավորումներ՝ սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառած խմելու ջրի դիմաց նվազ սակագների կիրառման նպատակով տեղեկատվության փոխանակման գործընթացների ապահովման վերաբերյալ։
Վերանայվել է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը, որում ներառվել է նաև ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցությունը։