Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք`
1. մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք.
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք.
3. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք: Եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որևէ մեկի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
Ավանդի փոխհատուցումը ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալականաջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործողներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր: Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ: Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեովավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններինհամապատասխան: 2016 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են մինչև
- 12823 հերթական համարն ունեցող տարեցները (17370 հաշվառվածներից),
- 3742 հերթական համարն ունեցող մարտական գործողությունների մասնակիցները (4451 հաշվառվածներից),
- 9648 հերթական համարն ունեցող սահմանամերձ բնակավայրերի բնակիչները (13989 հաշվառվածներից): Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագիրը 2016 թվականին իրականացվումէ «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Նորոշման համաձայն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Հ.Գ. Հիշեցնենք, որ Լոոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն համայնքում «Հայկական վերածնունդ» կուսակցության` տեղի կառույցի անդամները ցուցակագրում են մարդկանց, նույնիսկ` մահացածների վկայականներն են պահանջում` պատճառաբանությամբ, թե համայնքի բոլոր անդամների` դեռևս խորհրդային շրջանից մնացած ավանդները վերադարձվելու են: Այս մասին ահազանգել էր Ջրաշենի համայնքապետ Վահան Ուռուսյանը: Նա Yerkir.am-ի հետ զրույցում «Հայկական վերածնունդ»-ի այս քայլը կապել էր ընտրությունների հետ: «Դեմն ընտրություններ են, «Վերածնունդն» էլ խաբում է ժողովրդին, փող է խոստանում»,- հայտարարել էր նա: Մանրամասներն՝ այստեղ: