|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ադրբեջանական կողմը երեկ կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գարնանացան իրականացնող գյուղացիների ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:
«Ես եւ ընկերս նույնպես այնտեղ ենք եղել: Վնասներ չենք կրել: Չեն թողնում վարած հողը ցանենք, պարբերաբար կրակում են: Առաջին տարին է, որ նման խնդիր է առաջանում»,- պատմեց գյուղապետը:
Աղբյուրը՝ NEWS.am