Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արարատի մարզի «Մասիս» երկաթգծի կայարան, որտեղ ներկա է եղել Հայաստան ներմուծված գարու սերմացուի առաջին խմբաքանակի բեռնաթափմանը:
Ուկրաինայից Հայաստան է բերվել նախատեսված 2000 տոննա սերմացուի 189 տոննան: Գյուղատնտեսության պատախանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են ներկրված սերմացուի որակի մասին` նշելով, որ առաջին վերարտադրողական սերմացուն կտրվի հանրապետության սոցիալապես անապահով համայնքների ներկայացուցիչներին:
Նախատեսվում է, որ գարու 1 կգ սերմացուից կստացվի 56 անգամ ավելի բերք:
Ներկրված սերմացուն կբաշխվի Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի, իսկ առաջիկայում ներկրվող սերմացուն` բարձրադիր գոտիների գյուղացիական տնտեսություններին. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: