Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ես համոզված եմ, որ առաջիկայում ռուբլին չեն կարողանա պահել այս մակարդակի վրա։ Բացի դրանից՝ Հայաստանից տարեկան 650 հազար մարդ է մեկնում Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, այս տարի կնվազեն նաև տրանսֆերտները, քանի որ այնտեղ ևս աշխատանքի խնդիրներ են լինելու․ կարծիք հայտնեց տնտեսագետ Միքայել Մելքումյանը «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում ռուբլու արժեզրկման հետևանքով Հայաստանը խնդիրներ է ունենալու նաև արտահանման հետ կապված։
Մելքումյանն ընդգծեց, որ այսօր ողջ աշխարհում տնտեսական թիվ մեկ խնդիրն ու մարտահրավերը գնաճն է։
«Ինձ հարց են տալիս՝ եթե նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծը կառավարությունը մերժում է, ի՞նչ անի ժողովուրդը։ Բայց դուք տեսե՞լ եք, որ ժողովուրդը դուրս գա փողոց, պահանջի նպաստի, թոշակի, աշխատավարձի բարձրացում»,- նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ մարդիկ ստեղծված իրավիճակում կարևորում են անվտանգությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։