|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ես այսօր այստեղ չեմ՝ ինչ-որ կուսակցության աջակցելու, ոչ էլ երեկ էի Ազատության հրապարակում՝ ինչ-որ կուսակցության աջակցելու համար, ես եկել եմ սկզբունք բարձրաձայնելու․ ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որևէ մեկին չեմ տվել մանդատ, չեմ լիազորել իմ անունից ինչ-որ բան հանձնել՝ լինի ՀՀ տարածք, որը նույնպես վտանգված է, լինի Արցախ: Մենք որևէ հանձնելու բան չունենք, մենք որևէ մեկին հանձնելու չենք լիազորել: Աշխարհի ոչ մի կետում Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսելու իմ և իմ այլ համաքաղաքացիների անունից: Իրենք իշխանություն ստացել են այն մարդկանց հաշվին, որոնք չեն գնացել ընտրության՝ հիասթափված լինելով ամեն ինչից: Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում ՀՀ բնակչության մեծամասնությանը, նա չունի որևէ բան հանձնելու մանդատ»,- ասաց նա:
Ավելին՝ տեսանյութով