Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աժ-ում ընթացող կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց․
«Ժողովուրդը մանդատ չի տվել, որ ՀՀ տարածքները հանձնեք, բայց քանի որ ասեցիք գաղտնիք չկա և բովանդակությունը հրապարակված է, այդ դեպքում անհասկանալի է թե ինչով է պայմանավորված արգելքը, որ ընդդիմադիր պատգամավորներին ուղղակի արգելվում է այդ փաստաթղթին ծանոթանալ, ի դեպ այդ մասով դատական հայց է պատրաստվում»։
Այնուհետև Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․
«Ի՞նչ իրավական հիմքով էր 2020-2021 թթ․ Սյունիքի մարզում, մասնավորապես Շուռնուխում հանձնվում ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքները, որոնք հաստատվում էին նաև կադաստրային վկայականներով ունեին քաղաքացիները որպես սեփականություն։ Երկրորդ՝ ի՞նչ իրավական հիմքով էր արդեն 2024 թվականին հանձնվում Կիրանցի հատվածում կադատրի վկայականներով հաստատվաշ ՀՀ քաղաքացիների սեփականությունը, եթե չկա այդպիսի իրավական հիմք, և միայն այս կանոնակարգը նոր է ստեղծում այդ իրավական հիմքը, ապա ձեր գործողություններն ինչպե՞ս կբնութաքգրեք՝ հանցագործություն, ապաշնորհություն, ի՞նչ, անունը ի՞նչ կդնեք»։
Մանրամասն՝ տեսանյութում։