Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-04-04 17:52
Քաղաքական

Սա Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջ է․ ճանաչե՛ք Արցախը․ Մենուա Սողոմոնյան

Մեր պահանջը փրկության պահանջ է, Արցախի փրկության պահանջ է, Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջ է։ Այս մասին ԱԺ-ի մոտ լրագրողներին ասաց «5165» շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը։

«Թշնամին մաս առ մաս գրավում է Արցախը։ Ի՞նչ պետք է աներ նորմալ իշխանությունը, առաջին հերթին հակահարված տար թշնամուն, դուրս շպրտեր, պետք է ստիպեր Ադրբեջանին՝ գալ կարգավորման դաշտ։ Մեր իշխանությունները չեն անում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ոչ իրենք են հստակ էդ պահանջը դնում, ոչ էլ Մինսկի համանախագահներից են պահանջում գործուն, արդյունավետ մեխանիզմներով, որ Ադրբեջանը գա կարգավորման դաշտ»,- ասաց Սողոմոնյանը։ 

Նրա խոսքով՝ մինչև ՀՀ-ն չճանաչի Արցախի Հանրապետությունը, որևէ երկիր չի ճանաչի։ «Միայն Արցախը ճանաչելով է, որ ՀՀ-ն իրավատեր կդառնա Արցախի անվտանգության երաշխավորմանը»,- նշեց Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։