Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի պահ ինձ թվաց, որ ֆորս-մաժոր և իշխանության վակուում ասելով՝ իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժը նկատի ուներ Հայաստանի տարածքային ինքնիշխանության կորուստներն ու այն անվտանգային սպառնալիքները, որ այսօր դիմագրավում է Հայաստանը, բայց՝ ոչ։ Անվտանգային լրջագույն այս իրավիճակում եկել է մի նախագիծ, որի ֆորս-մաժորն ու իշխանության վակուումը վերաբերում է ՏԻՄ-ին․ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։
«Այդ ինչպե՞ս է ստացվել, որ իշխանության վակուում կամ՝ ֆորս-մաժոր են առաջացել հիմնականում այն համայնքներում՝ Վարդենիս, Գորիս , Փարաքար, Թալին, Վանաձոր, որտեղ քաղաքական մեծամասնությունը եթե ոչ հաղթել, ապա ձայնային մեծամասնություն չի արձանագրել։ Քաղաքական մեծամասնությո՛ւն, դո՛ւք, որ առատորեն խոսում եք ժողովրդավարության մասին մի՞թե անցնող երեք տարիների ձեր փորձը ցույց չտվեց, որ իշխանությունը պահելու, ինչու չէ, նաև զավթելու համար օգտագործում եք երկու գործիք ՝ դատական խշխանությունն ու քաղաքական մեծամասնության կոճակը։ Երանի օգտագործեիք անցյալի լավագույն փորձը։ Երբ մենակ եք լինում, անկեղծության պահին ինքներդ ձեզ հարցրեք՝ էս Հայաստա՞նն էիք երազում»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նախագծով առաջարկում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։