Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում իշխանությունը զավթածները ամեն գնով ձգտում են առաջացնել ճշմարտության սով, ձգտում են տիրող իրական պատկերը ամեն գնով թաքցնել ու փորձում են ստեղծել զուգահեռ իրականություն, յուրաքանչյուր իրական խնդրին հակադրելով արհստական օրակարգ։ Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտրչյանը։
«Մինչև իշխանազավթումը անհնար կլիներ հասարակության համար լսել կամ պատկերացնել, որ հայկական գյուղերի անունները ՀՀ կառավարական կենտրոնկայանից լսել ադրբեջանական անուններով ու սա խիստ պատահական համընկնում է մեկ այլ իրադարձության հետ, երբ թուրք Ալիևը իր ներպետական օղակներին հրամայում է ուղղակի չօգտագործել հայկական տեղանուններ այլ կիրառել դրանց ադրբեջանականը։ Ստացվում է, որ ՀՀ կառավարությանն էլ են ենթարկվում թուրք Ալիևի հրահանգներին և տպավորություն է, որ ջուր են լցնում դրա ջրաղացին հայկական պատմությունը ջնջնելու և պատմական կեղծարարությունը արդարացնելու համար»,- ասաց Մկրտչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։