կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 17:06
Հասարակություն

Մի՛ փորձիր որդեկորույս ծնողներին խառնել այդ կեղտոտ խաղի մեջ․ զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին

Մի՛ փորձիր որդեկորույս ծնողներին խառնել այդ կեղտոտ խաղի մեջ․ զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, չի ընկրկում, համառորեն շարունակում է զոհված զինվորների մայրերին վարկաբեկելու արշավը։ Երեկ գրել էինք, որ Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսներից ոմանց մայրերը Yerkir.am-ին  տեղեկացրել էին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից զանգել ու հրավիրել են ապրիլյոթյան խնջույքի։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, այս անռչությամբ գրառում է արել։ Նա մասնավորապես գրել է․ «Առաջին տիկին» կոչվածը դեռ երես էլ ունի՝ հրավիրում է ապրիլի 7-ի միջոցառմանը։ Այդ պատվին ես էլ արժանացա, բայց երևի լավ տեղ չի հասել, իմ երեխու արյունը չի վաճառվում, արա քո հավաքույթը քո համակիրներով ու մի՛ փորձիր որդեկորույս ծնողներին խառնել այդ կեղտոտ խաղի մեջ։ Հայրենիքը ու թագավոր տղերքին ծախողի ընտանիքի հետ սեղան չեմ նստի, և դա մեկընդմիշտ հասկացի։ Իսկ գնացողներին՝ չբարի ժամանց»