Որոշեցինք այս անգամ մի փոքրիկ պատմաաշխարհագրական էքսկուրս կատարել դեպի Մեծ Հայքի կողմն արևելյան ու տեսնել թե ի՞նչ կա չկա։ Հենց առաջինը աչքի ընկավ, Կուր գետի վրա, մոտ 70 տարի առաջ կառուցված Մինգեչաուրի հրաշագեղ ջրամբարը։ Իր գեղեցկությամբ աչքի էր ընկնում նաև այդ ջրամբարի անմիջական հաևանությամբ գտնվող ու նրանից սնվող Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը, որը ասում են ապահովում է ադրբեջանի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 40 տոկոսը։
Հարց ու փորձից մենք իմացանք, որ տարվա հենց այս շրջանում ջրամբարում լինում է մոտ 20 խորանարդ կիլոմետր ջուր և որ այն ոռոգում է մոտ 25 000 քառակուսի կիլոմետրի հասնող դաշտավայրը ու կարող է նույնքան մակերես ծածկել մեկ մետր բարձրությամբ ջրով։ Շատ տպավորիչ էր ու ուսուցողական։
Հաջորդ կանգառը Թալիշստանում։
Գագիկ Սարգսյան
«Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար