|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հերթական բանակցություններից հետո հայտարարել է թուրքական պետության` Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու պատրաստակամության մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Բացի դրանից՝ Թուրքիան համաձայնել է ապագա խաղաղության համաձայնագրում Ուկրաինայի անվտանգության երաշխավորը դառնալ։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին հայտնել է Telegram-ում։
«Պատերազմի 36-րդ օրը ուկրաինացի ժողովուրդը շարունակում է դիմադրել։ Նրանք կարծում էին, որ 3-5 օրվա ընթացքում կկոտրեն ուկրաինացի ժողովրդի կամքը և կգրավեն Ուկրաինան։ Սակայն մենք շարունակում ենք պայքարել և պաշտպանել մեր հայրենիքը»,- ասել է նա:
«Պարբերաբար բանակցություններ ենք վարել Ուկրաինայի իրական ընկերոջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա նշել է Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցությունների կազմակերպման բարձր մակարդակը: Մենք պայմանավորվել ենք խաղաղության հասնելու հետագա քայլերի մասին: Ես շնորհակալ եմ Թուրքիային՝ մեր պետության անվտանգության երաշխավորը դառնալու պատրաստակամության համար»,- ընդգծել է Զելենսկին։