կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 14:02
Աշխարհ

Թուրքիան պատրաստ է երաշխավոր դառնալ Ուկրաինայի համար, բայց՝ պայմանով

Թուրքիան պատրաստ է երաշխավոր դառնալ Ուկրաինայի համար, բայց՝ պայմանով

Թուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, սակայն նախ պետք է հասկանալ, թե ինչ է ենթադրում այդ դերը։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 20-ին, CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք չենք կարող դառնալ անվտանգության երաշխավոր, քանի դեռ չհասկանանք, թե դա ինչ է նշանակում, բոլորը հաստատում են անվտանգության երաշխիքները 5+1 ձևաչափով»,- ասել է ԱԳ նախարարը։

Միաժամանակ, նա նշել է, որ Անկարան դեմ է հանդես գալ որպես երաշխավոր՝ հետևելով ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության կանոնադրության 5-րդ կետին։

«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան մերժեցին այդ կետը։ Իհարկե, Թուրքիան էլ դա չի ընդունում, Ուկրաինայում հակամարտության դեպքում թուրք զինվորներ երկիր ուղարկելը բացառվում է: Փորձում ենք հասկանալ, թե երաշխիքների որ վարկածը կարող է արդյունավետ այլընտրանք լինել»,- ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնք պահանջում է Կիևը՝ երկրի չեզոք կարգավիճակը հռչակելու և ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելու դիմաց։