|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի դատապարտելի վարքագծին։ Այս մասին տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Նա տեղադրել է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթը, որում ասվում է. «Հունաստանն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպերի և զորամասերի առաջխաղացման կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները, ստորաբաժանումներին հետ քաշվել իրենց ելման դիրքերը և հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի hամաձայնագիրը»։