Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 24-ին Հրապարակ TV «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը։
Քննարկվել են ներքին և արտաքին օրակարգերին վերաբերվող մի շարք հարցեր: Բագրատ Եսայանը մասնավորապես անդրադարձել է գործող իշխանությունների վարած անպտուղ քաղաքականությանը և ստեղծված իրավիճակում դրսևորած անպատասխանատու պահվածքին:
«Այս իշխանությունները, սակայն, պետք է իմանան, որ մի օր դառնալու են նախկին, և գալու է իրենց բոլոր արածների համար պատասխան տալու ժամանակը»,- նշել է Բագրատ Եսայանը` խոսելով ՀՀ իշխանությունների` ընդդիմության հայանպաստ նախաձեռնությունները տապալելու և օտար օրակարգեր սպասարկելու ուղեգծի մասին:
Քննարկվել է նաև ռուս-ուկրաինական խնդիրը: Ըստ Բագրատ Եսայանի` մեծ հաշվով դա Ռուսաստան-Արևմուտք բախում է, որի հետևանքներն անշուշտ զգացվելու են նաև Հայաստանում և մեր տարածաշրջանում: «Եթե Ուկրաինան այսօր այդ դիմակայության առաջին գիծն է, ապա Հայաստանն ու Արցախը երկրորդ գիծն է»,- ասել է Բագրատ Եսայանը` հավելելով, որ այս իրավիճակում ավելի քան անհասկանալի է ՀՀ իշխանությունների անտարբեր վերաբերմունքն այդ ամենին:
Մանրամասները` տեսանյութում: