|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մոսկվան հետաքրքրված է համագործակցել բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ, սակայն ստիպողաբար սիրելի չես դառնա, ուստի նա կփնտրի փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություններ այնտեղ, որտեղ կա փոխադարձ վերաբերմունք, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը երկիր է, որը փնտրում է համագործակցություն բոլորի հետ: Մենք հետաքրքրված ենք մեր եվրոպական գործընկերների հետ համագործակցության մեջ: Մենք հետաքրքրված ենք Միացյալ Նահանգների հետ համագործակցության գործում ե՛ւ առեւտրա-տնտեսական, ե՛ւ ներդրումային, ե՛ւ անվտանգության հարցերի շուրջ: Սակայն ստիպողաբար սիրելի չես դառնա: Ուստի, իհարկե, Ռուսաստանը կփնտի փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություններ այնտեղ, որտեղ տեսնում է փոխադարձ վերաբերմունք»,-ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ դա նորմալ է, երբ մի կողմում շփման պակասը փոխհատուցվում է մյուս կողմում շփումով:
«Եւ դա տեղի է ունենում բոլոր պետություններում, այդ թվում՝ Ռուսաստանում»,-հավելել է գործակալության զրուցակիցը: