|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։
Այս մասին Արցախի խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ պնդելով, որ դա իրենց կարմիր գիծն է, և ոչ ոք իրավունք չունի այն խախտելու։
Նրա խոսքով՝ Արցախում տեղի ունեցողը կատարվում է միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։
Թովմասյանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։
«Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ադրբեջանը կանխամտածված սովամահ է անում արցախցիներին և ցանկանում բնաջնջել նրանց»,- ասաց նա։
Արցախի պատգամավորները մեկ լոպե լռությամբ հարգեցին այսօր զոհվածների հիշատակը։