|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լիբանանում դեռեւս մարտ ամսին առեւանգված էստոնացի 7 զբոսաշրջիկները օգնություն են խնդրում եւ նշում, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում: Նրանց տեսագրությունը տեղադրվել է այսօր www.4share.com կայքում:
«Այսօր 2011 թվականի մայիսի 16-ն է. մենք բանտում ենք արդեն 54 օր: Շատ դժվար է, մենք շատ ենք հոգնել եւ մեզ մեծ վտանգ է սպառնում»,- ասել է առեւանգվածներից մեկը եւ խնդրել հարազատներին ու ծանոթներին ճնշում գործադրել էստոնական կառավարության վրա, որը «այլեւս չի ցանկանում օգնել»:
Լիբանանի իշխանությունները ենթադրում են, որ նրանց պահում են Սիրիայում:
Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետը դիմել է արաբական տարբեր երկրների կառավարությունների` խնդրելով աջակցություն ցուցաբերել առեւանգված էստոնացիներին ազատ արձակելու գործում: