Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դատավորների հանդեպ անհանդուրժող վերաբերմունքը սկսել է դեռևս Նիկոլ Փաշինյանի անձի աշխուժակի դերը ստանձնելուց տարբեր լրատվամիջոցներով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրավագետ Ռոբերտ Հայրապետյանը։
Նա հիշեցրեց, որ Անդրեասյանը ակնհայտ չհիմնավորված հայտարարություններ էր հնչեցնում դատական համակարգի և դատավորների հասցեին։
Այնուհետև, երբ Կարեն Անդրեասյանն արդեն զբաղեցրեց Արդարադատության նախարարի պաշտոնը, Հանրային հեռուստաընկերության եթերում թույլ տվեց մի «ոչ պրոֆեսիոնալ» արտահայտություն, որ ցավում է, որ մեր երկրում կա օրենք, հակառակ դեպքում, մոտ 4 տասնյակ դատավորներից անմիջապես կազատվեր։
Ռոբերտ Հայրապետյանը համարում է, որ վեթինգի գործընթացն այս իշխանություներն ավելի շուտ էին սկսել, և Վենետիկի հանձնաժողովը դրա գնահատականը տվել էր, բնականաբար, ոչ նպատակահարմար համարելով վեթինգը։
Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովից օրերս եկած խորհրդատվածական կարծիքը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի մասին անդրադառնում է, որ նախագիծը աննպատակահարմար է այն պատճառաբանությամբ, որ ինչպես գործող, այնպես էլ 2022 թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքը ակնհայտ պատասխանատվություն նախատեսում է ակնհայտ ապօրինի դատավճռի համար։
«Ցավում եմ, որ Արդարադատության նախարարությունը «անհամատեղելիության պահանջ» եզրույթը գործող իրավակարգում չի պատկերացնում, թե ինչ ասել է։ Սա պարզ նշանակում է, որ դատավորը զբաղվում է իր պաշտոնի հետ անհամաեղելի այլ գործունեությամբ կամ զբաղեցնում է այլ պաշտոն։ Այս նախագիծն անգամ այդ կտրվածքով ամբողջությամբ խեղաթյուրում է օրենքի հիմքում դրված կարգավորման տրամաբանությունը»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Օրենքը ենթադրում է նաև, որ կարող են պատժվել նախկինում՝ այս օրենքի ընդունումից առաջ դատավճիռներ կայացրած դատավորները․ իրավագետը սա իրավանորմերի կոպիտ խախտում է համարում, քանի որ անձի իրավական կարգավիճակը վատթարացնող օրենքը, բնականաբար, չի կարող հետադարձ ուժ ունենալ․ սա դոգմատիկ դրույթ է իրավաբանության մեջ։
Այստեղ այլ խնդիր էլ կա․ երբ գործը պետք է հասնի ՄԻԵԴ՝ պիտի սպառած լինես ներպետական երեք ատյանները․ ենթադրենք, այս օրենքը մտավ ուժի մեջ և ՄԻԵԴ-ը ընդունեց, որ որևէ գործով տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում, անհասկանալի է, թե երեք ատյաններից որ դատավորն է ենթարկվելու լիազորությունների դադարեցման տեսքով պատասխանատվության։
«Սա միտումնավոր բաց թողնված է, որովհետև եթե առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում այդ գործով զբաղված լինեն ո՛չ իշխանության սրտի դատավորներ, նրանք ուղղակի մեկ կրակոցով այդ բոլոր նապաստակներին կփորձեն վերացնել։ Համենայն դեպս, գործող ձևակերպումները այլ բան ենթադրել թույլ չեն տալիս»,-մտահոգություն հայտնեց իրավագետը։
Նա համոզված է, որ Կոռուպցիան դատարանի ստեղծումը նպատակ ունի ենթադրյալ «կոռուպցիան» գործերը հարուցել բացառապես նախկինների նկատմամբ, իսկ դատավորներին, իբրև թե, մասնագիտացում տալու շղարշի ներքո ունենալու են կոնկրետ դատավորների խումբ, ում ղեկավարելը հեշտ է։
«Որովհետև մի բան է էլեկտրոնային կառավարման արդյունքում խափանման միջոցի ընտրության գործը մակագրես մի դատավորի, հետո փորձես այդ դատավորի վրա ազդեցություն ունենալ, որ քո սրտով կայացնի այդ որոշումը, մեկ այլ բան է՝ ունենաս 14 հոգանոց խումբ, որոնք ի սկզբանե համաձայնել են հնազանդվել քեզ, և գործերը ում էլ մակագրես՝ վստահ լինես, որ քո սրտով այդ որոշումը կայացնելու են»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Նա խոսեց նաև «ապօրինի գույքի բռնագրավման» անվան տակ ունեցվածքի վերաբաշխում անելու, և սեփական օլիգարխներին նախկինների գրպանից սնելու մասին։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․