|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՋԵԹ ԷՅԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՋԵԹ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են ուղևորափոխադրման ոլորտում։ Ընկերությունը պլանավորում է ներդնել էլեկտրական սկուտերների առցանց՝ մոբայլ հավելվածի միջոցով վարձակալության ծառայություն։
Գործունեությունը սկզբնական շրջանում իրականացվելու է Երևանում, այնուհետև մարզերում։ Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 226 մլն դրամի ներդրում՝ էլեկտրական սկուտերների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 9 նոր աշխատատեղ` մինչև 160,000 դրամ միջին աշխատավարձով։
Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 226 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման ատոնությունը գնահատվում է 31․6 մլն դրամ։