|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու ևս մեկ հարմար տարբերակ։ Այսուհետ UNIMobile հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ով՝ ընդամենը մի քանի վայրկյանում։ Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել UNIMobile հավելվածը App Store կամ Google Play, գրանցման ընթացքում ընտրել «imID նույնականացում» կոճակը և հետևել պարզ հրահանգներին։
UNIMobile հավելվածի օգտատերերը ստանում են շուրջօրյա հասանելիություն բանկային ծառայություններին։ Հավելվածի միջոցով հնարավոր է բացել բանկային հաշիվ, ձևակերպել սպառողական վարկ, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանի ներսում և արտերկիր, համալրել կամ նվազեցնել ավանդները, ստեղծել թվային քարտեր, կատարել կոմունալ և այլ վճարումներ, ինչպես նաև օգտվել բազմաթիվ այլ ծառայություններից։
UNIMobile հավելվածում առցանց գրանցվել հնարավոր է նաև կենսաչափական նույնականացման միջոցով:
Յունիբանկը կշարունակի արձագանքել հաճախորդների կարիքներին՝ ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ և ֆինանսական ծառայությունները դարձնելով էլ ավելի հասանելի և հարմար։