|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր արգելք է մտցրել երկրում։ Նա հայտարարել է, որ առցանց տաքսի պատվիրելու Uber հավելվածն այսուհետ չպետք է գործի երկրում։
Ըստ DHA-ի՝ նա համոզմունք է հայտնել, որ նշյալ հավելվածը վնաս է հասցնում տեղացի տաքսու վարորդներին, ինչն իրենց համար անթույլատրելի է։
«Յուբեր-մուբեր անունով ինչ-որ բան է դուրս եկել, նման բան այլևս չկա, վերջ։ Մենք ունենք տաքսու սեփական ցանցը։ Ասում ես՝ սա որտեղի՞ց դուրս եկավ։ Ասում են՝ Եվրոպայում էլ կա, ի՞նձ ինչ», - ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ այսուհետ թույլ չեն տալու, որ մասնավոր հավելվածները վնաս հասցնեն տեղական տաքսու բիզնեսին։