կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-24 08:20
Քաղաքական

Անցյալից միակ բանը, որ իրականում մերժվել է, Արցախն է

Անցյալից միակ բանը, որ իրականում մերժվել է, Արցախն է
Գործող իշխանությունները, հնարավոր բոլոր դրսևորումներով՝ սրտով, մտքով, ծրագրերով, գործերով, պատերազմով, զոհերով, բանակի կիսաոչնչացմամբ, ազգային պառակտումով, կապիտուլյացիայով, շարունակական պարտվողական կեցվածքով, խոսքերով ու լռությամբ, վաղուց հանձնել են Արցախը․ հիմա այդ հանձնումը պայմանագրով՝ իրավական ամրագրման փուլում է:
 
Ներկա համազգային օրակարգն այս բացահայտ իրողությունների բացահայտումը չէ, այլ այն համարժեք քայլերը, որոնք կկասեցնեն այդ վերջնակետին հասնող գործընթացը։ Ի սկզբանե 2018 թ․ իշխանափոխությունն ուղղված էր Արցախի դեմ, դրա համար թիրախում Արցախյան հաղթանակները կերտողներն էին՝ Հայոց բանակը, Դաշնակցությունն ու Հայաստանի երկրորդ և երրորդ՝ արցախցի հերոս նախագահները։ Եվ անցյալից միակ բանը, որ 2018-ից իրականում մերժվել է, Արցախն է։ Սրանց նպատակադրումը 1988-ի Արցախյան ազատամարտն արժեզրկելն ու, իրենց հետ կապ չունեցող՝ այդ հերոսական էջը փակելն է։ Եվ համազգային հրամայական է՝ վերագտնել այդ ազատամարտի ոգին և ազատագրումը սկսել ներսից։
 
Արտակ Սարգսյան
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու