|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Որքան էլ Փաշինյանը փորձում է փախչել 44-օրյա պատերազմից ու դրա հետևանքներից, իր կառուցողական գործընկեր Ալիևն անընդհատ հիշեցնում է, որ իր համբերության բաժակը լցվել է և քաղաքական որոշում է կայացրել վերջինիս` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումից հետո:
Ավելին, երբ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը անոնսեց բանակցությունների տապալման և իր հետագա անելիքների մասին, նույն այս իշխանությունը դրան լրջորեն չմոտեցավ, չնախապատրաստվեց, ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեց և հետևանքը ծանր պատերազմն էր, Արցախի կորուստն ու հազարավոր մարդկային նահատակությունները:
Դեռ չեմ խոսում դրան հաջորդած հարձակումների և ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստների մասին:
Արկածախնդիրների քաղաքականությունը հիմա էլ Հայաստանն է կանգնեցրել նոր մարտահրավերների առաջ, որի պայմաններում միակ բանը, որը արդյունավետորեն կարողանում է կատարել բռնապետը, մարդկանց մոլորեցնել է և իր նախաձեռնած պարտությունները հաղթանակ ծախելը»: