|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ձայնագրություն միացրեց, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախի և Հայաստանի հարցում փոխզիջման անհնարինության մասին:
Այնուհետև պատգամավորը Փաշինյանին հարցրեց. «Դուք խոսում էիք փոխզիջման անհնարինության մասին, այնինչ հիմա մի բան էլ առաջ անցաք, ասում եք, որ ձեր նպատակն այն է, որ Ադրբեջանը ոչ մի զիջում չանի: Հիմա ուզում եմ անդրադառնաք այն կետին, որը, ըստ Ձեզ, չի համաձայնեցվել, որովհետև ՄԱԿ-ի ամբիոնում Ջեյհուն Բայրամովը խոսում էր ռևանշիզմի բացառման մասին, խոսում էր փախստականների վերադարձի մասին, արդյո՞ք այդ չհամաձայնեցված կետը վերաբերում էր նշվածներից մեկին»,- Փաշինյանին հարց ուղղեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։