Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիշողությունն է մեր ինքնության ամենագլխավոր գործոնն եւ հավաքական կերպարի հիմքը։ Հենց հիշողությունն է օգնել մեզ ամեն գնով խուսափել պատմության կրկնությունից եւ Արցախյան շարժումը հաղթանակով պսակել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, գրել է
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, մենք ոգեկոչում ենք 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը համաշխարհային համավարակի թելադրած հանգամանքներում։ Սուրբ նահատակների հարգանքի տուրքը չունի տարածական եւ ժամանակային սահմաններ։
Ընդհանրապես մեր ուղեղն ու մարմինն այնքան մեծ փոփոխությունների են ենթարկվում կյանքի ընթացքում, որ դժվար է պատկերացնել։ Ամեն չորս ամսվա մեջ կարմիր արյան բջիջներն ամբողջությամբ փոխվում են, մի քանի շաբաթվա ընթացքում մարդու մաշկի բջիջներն ամբողջությամբ փոխվում են։ Յոթ տարվա ընթացքում մարդու մարմնի բոլոր ատոմները փոխարինվում են նորով։ Մեծ հաշվով ֆիզիկապես մենք միշտ նոր մարդ ենք, եւ միակ բանը, որ մեզ կայուն նույնն է պահում, մեր հիշողությունն է։
Հիշողությունն է մեր ինքնության ամենագլխավոր գործոնն եւ հավաքական կերպարի հիմքը։ Հենց հիշողությունն է օգնել մեզ ամեն գնով խուսափել պատմության կրկնությունից եւ Արցախյան շարժումը հաղթանակով պսակել։ Մեզ հաջողվեց ձեւափոխել մեր հիշողությունների բնույթը, հավատալ մեր ուժերին ու այլեւս երբեք թույլ չտալ պատմության ողբերգական կրկնությունը։
Հիշողությունն է, որ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ապրող հայ ժողովրդին համախմբում է համահայկական օրակարգով` միասնական հզոր պետություն կառուցելու եւ երազանքներն իրագործելու համար։
Հիշելը կարեւոր է, որովհետեւ հիշողությունը կորցրած անհատը դժվարանում է պատկերացնել իր ապագան, որովհետեւ հենց հիշողությունն է մեզ դարձնում այն, ինչ կանք, այլ ոչ թե մեր ֆիզիկական գոյությունը։ Ու հիշելը մեզ պետք է օգնի ավելի լավ ապագա կառուցել։