կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 22:53
Քաղաքական

Այս իշխանություններին հայ դատը վտանգելու մանդատ ոչ ոք չի տվել

Մարտի 22-ին Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի «Հանդիպում» հաղորդաշարի հյուրն էր սփյուռքահայ մամուլի գործիչ, հրապարակախոս և վերլուծաբան Վաչե Բրուտյանը:

Հաղորդման ընթացքում Վաչե Բրուտյանը խոսել է ուկրաինական տագնապի և այդ համատեքստում հայության և Հայաստանի անելիքների շուրջ:

«Ուկրաինական տագնապի հետ կապված մտահոգությունները թե Հայաստանում և թե սփյուռքում, կարելի է ասել` նույնն է: Բոլորս էլ մտածում ենք թե ինչ կարող ենք անել, որ Հայաստանի ու հայության շահերը չվտանգվեն, իսկ եթե վտանգվեն էլ, ապա ինչպես անենք, որ նվազագույն կորուստներով դուրս գանք այս իրավիճակից»,- նշել է Վաչե Բրուտյանը` ստեղծված իրավիճակը բնութագրելով որպես Արևմուտք-Ռուսաստան դիմակայություն:

Ըստ նրա` Արցախում ռուս զինվորների ներկայությունն արդեն իսկ Արևմուտք-Ռուսաստան դիմակայության մի դրսևորում է, եթե հաշվի առնենք թե ինչպես են Արևմուտքն ու արևմտյան կողմնորոշման ուժերն այստեղ ցանկանում Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից: «Ուկրաինայում, բնականաբար, Ռուսաստանի դիմակայությունն ունի շատ ավելի լայնածավալ դրսևորում»,- հավելել է Վաչե Բրուտյանը:

Անդրադառնալով այս ծանր իրավիճակում Հայաստանին պարտադրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգի խնդիրներին` Վաչե Բրուտյանը մասնավորապես նշել է. «Բոլոր ժամանակներում էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այսպես ասած փորձերը ոչ այլ ինչ են, եթե ոչ` տակավին չլուծված հայկական հարցի դրսևորման տարբեր-տարբեր արտահայտությունները: Թուրքերը լավ են հասկանում, որ հայկական հարցի լուծում նախևառաջ նշանակում է հողային հարց և մեր իրավունքների վերականգնում: Ցավոք դա չեն հասկանում մեր այսօրվա իշխանությունները, որոնց համար գերնպատակ է այս 29-30 հազար քառակուսի կիլոմետիր վրա խաղաղության դարաշրջանի հաստատումը»:

Մանրամասները՝ տեսանյութում