Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քննադատությունը, որ կա հանրության մեջ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի նկատմամբ, որ չենք արդարացրել հույսերը, պետք է հասկանանք, որ 8-րդ գումարման ԱԺ-ն սովորական պայմաններում չի ձևավորվել․ «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը:
«Սա առաջին ԱԺ-ն է պարտությունից հետո, կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ ստորագրելուց հետո, երբ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան ակտիվ փողոցային պայքարից հետո: Այսինքն՝ հանրությունը, որը մոտ 8-9 ամիս գտնվում էր ակտիվ փողոցային պայքարում, այն ընդդիմադիր գործիչներից, որոնց մի մասն այսօր հայտնվել է խորհրդարանում, ուներ սպասելիք և տվել էր մանդատ ոչ թե գնալ խորհրդարանում կառուցողական ինչ-որ աշխատանք իրականացնելու իշխանությունների հետ, այլ մեզ տրվել է մանդատ այս իշխանություններին վռնդելու, քշելու և ստանձնելու երկրի կառավարման պատասխանատվությունը»,- ասաց նա: