կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 18:05
Քաղաքական

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Քարոզչական պաստառ չի, ուղղակի իմ պաստառն ա․ Վեդիի ՔՊ-ական «ֆեյք» թեկնածուն՝ իր զեղծարարություների մասին

Yerkir.am-ն այսօր անդրադարձել էր Վեդիում մարտի 27-ին ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ-ականների` շրիշակից ցածր մակարդակի ընտրախախտումներին ու զերծարարություններին։ Մասնավորապես՝ անդրադարձել էինք վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ բարձրացրած մի երեւույթի։

Այսպես՝  «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը կոկորդիլոսաբուծության անհաջող փորձերից հետո Վեդիում ֆեյքաբուծարան է հիմնել՝  տարբեր սորտի ՔՊ-ականներով, որոնք ձայներ հավաքելու համար «օգտագործում» են հանրությանը ինչ-որ չափով հայտնի, անուն ունեցող տարբեր անձանց, այդ թվում՝ նաեւ բիզնեսմենների։

Վեդիում եւ հարակից բնակավայրերում փակցրել են ընտրական ցուցակում չընդգրկված Հայկ Մելքոնյանի, Բագրատ Շահինյանի, Արթուր Աղաջանյանի, Արամ Շիրինյանի, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի լուսանկարները՝ խաբկանք ստեղծելով եւ շփոթության մեջ գցելով ընտրողներին:

Yerkir.am-ը փորձեց հայտնաբերել Վեդիի ավագանու «ֆեյք» թեկածուներին եւ հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այս խեղկատակությունը։ Այս ցուցակից մեր զրուցակիցն է Բագրատ Շահինյանը։

-Պարո՛ն Շահինյան ջան, Դուք Վեդիի ընտրություններին մասնակցո՞ւմ եք ՔՊ-ի ցուցակով։

-Ի՞նչ ընտրություններ։

-Մարտի 27-ին կայանալիք ընտրություններին։

-Մասնակցում եմ, բա ի՞նչ եմ անում։

-Իսկ Ձեր անունն ինչո՞ւ չկա ցուցակում։

-Ցուցակում չկա, ուղղակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ աշխատում եմ։

-Լավ, բայց Դուք քարոզչական պաստառ եք պատրաստել եւ կպցրել Վեդիում՝ պատերին։

-Քարոզչական պաստառ չի, ուղղակի իմ պաստառն ա։

-Պաստառի վրա նշված է 2-րդ համար, որը նախընտրական քարոզչական պաստառ է համարվում, որը կարող են ունենալ միայն ցուցակում ընդգրկված անձինք։

-Հա, հիմա ի՞նչ խնդիր ա։

-Ուզում եմ հասկանալ՝ նպատակը ո՞րն է նման բան անելու։

-Որ ես հարում եմ էդ կուսակցությանը։

-Լավ եք անում։ Ձեր տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր  ՔՊ-ական կարող է պատրաստել նախընտրական պաստառ եւ քարո՞զ անել։

-Ես եղել եմ դեկտեմբերի 5-ին։

-Լավ եք արել, իսկ հիմա կա՞ք ցուցակում։

-Էս մեկին չկամ։

Մանրամասն՝ ձայնագրությունում

Լիանա Սարգսյան

Տե՛ս նաեւ

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վեդիում ինձնով հիանում են, դրա համար են պաստառս կպցրել․ ՔՊ-ական «ֆեյք» թեկնածու

«Ինքնավաճառություն»՝ կոկորդիլոսագետ Գարիկի համար․ ֆեյքաբուծարան՝ Վեդիում