Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունները ռուսական զորքերի հետ կարող են ավարտվել երկու-երեք շաբաթից. հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է ՈՒկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
Նրա խոսքով, ակտիվ ռազմական գործողությունները շուտով կարող են ավարտվել, քանի որ ռուսական զորքերը ոչինչ չեն ունենա նրանց դեմ կռվելու համար։
«...Նրանք առաջ կգնան, մինչև վերջանան, և շատ արագ կսպառվեն, ես երկու-երեք շաբաթ ժամանակ եմ տալիս ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, քանի որ ոչինչ չի մնալու կռվելու համար: Այն, ինչ տեղի է ունենում հինգ օրվա ընթացքում, փոքր մոդել է, թե ինչ է լինելու երեք շաբաթվա ընթացքում. օպերատիվ դադարի ժամանակ կլինի... Երեք շաբաթից ամենուր այսպես կլինի, իսկ երբ կանգնեն, մեզ ավելի հարմար կլինի ոչնչացնել նրանց»,- Արեստովիչի խոսքերն է մեջբերում РБК-Украина-ն։