Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով առաջադրվելու է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, եթե վերադառնա Սպիտակ տուն, չի ֆինանսավորի ռազմական գործողությունները Ուկրաինայում և միջոցներ չի հատկացնի Եվրոպայի անվտանգության համար։ Այս մասին M1 հեռուստաալիքին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է ТАСС-ը։
«Եթե Դոնալդ Թրամփը նորից նախագահ դառնա, նա չի ցանկանա ֆինանսավորել եվրոպացիների անվտանգությունը և չի աջակցի, որ ԱՄՆ-ն գումար հատկացնի Ուկրաինային պատերազմ վարելու համար»,- նշել է Օրբանը:
Նրա կարծիքով, եթե ամերիկյան ֆինանսավորումը դադարեցվի, եվրոպացիները չեն կարողանա աջակցել ուկրաինական բանակին, և «այն ժամանակ այս պատերազմը կավարտվի»։
«Դոնալդ Թրամփը դեռ Միացյալ Նահանգների նախագահը չէ, բայց նրա կուսակցությունը ԱՄՆ օրենսդիր մարմնում խանգարում է դեմոկրատներին փող ներդնել Ուկրաինայում պատերազմի մեջ», - ասել է Օրբանը՝ հաստատելով, որ ցանկանում է, որ հանրապետական հավանական թեկնածուն հաղթի նոյեմբերի ընտրություններում։
Բացի այդ, Թրամփը «չի ցանկանում ֆինանսավորել Եվրոպայի անվտանգությունը հենց եվրոպացիների փոխարեն»։
«Եթե եվրոպացիները վախենում են, ապա պետք է վճարեն իրենց անվտանգության համար կամ ուժեղացնեն իրենց զինված ուժերը»,- ընդգծել է վարչապետը։
«Եկել է վերազինվելու ժամանակը, դուք պետք է ունենաք ձեր սեփական բանակը, ձեր սեփական պաշտպանունակությունը։ Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր երկիրը»,- եզրափակել է Օրբանը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի հակամարտությունն ստիպում է նման եզրակացություններ անել։