կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-24 15:14
Աշխարհ

Զելենսկու գրասենյակը հայտնել է զոհված ուկրաինացի զինվորների թիվը

Զելենսկու գրասենյակը հայտնել է զոհված ուկրաինացի զինվորների թիվը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանի սկսված ռազմական գործողության արդյունքում արդեն զոհվել է ավելի քան քառասուն զինծառայող. հայտնում է BBC-ն։

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել հիմնականում առավոտյան հրթիռային ու օդային հարվածների պատճառով։ Բայց, ըստ Արեստովիչի, ռուսական հրամանատարությունն ակնկալում էր, որ «շատ ավելի» կորուստներ կլինեն։

Արեստովիչը հավելել է, որ հարձակումները դեռ չեն կարողացել լուրջ վնաս հասցնել ուկրաինական բանակի մարտունակությանը։