կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 18:39
Քաղաքական

Ուկրաինայում ռազմական գործողությունները, հավանաբար, կձգձգվեն եւ կտեւեն ամիսներ եւ նույնիսկ ավելի երկար․ Սալիվան

Ուկրաինայում ռազմական գործողությունները, հավանաբար, կձգձգվեն եւ կտեւեն ամիսներ եւ նույնիսկ ավելի երկար․ Սալիվան

Ուկրաինայում ռազմական գործողությունները, հավանաբար, կձգձգվեն եւ կտեւեն ամիսներ եւ նույնիսկ ավելի երկար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, հաղորդում է CNN-ը։

Խոսելով այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ն կչեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, եթե վերջինս դիվանագիտական համաձայնության գա Ուկրաինայի հետ, Սալիվանը նշել է, որ «դա կանխորոշված չէ»։ «Դա կախված է դիվանագիտական համաձայնության ձեւից եւ ծավալից, ինչպես նաեւ նրանից, թե ինչ համաձայնության կգան ուկրաինացիները մեր եւ եվրոպացիների հետ խորհրդակցությունների արդյունքում»,-ասել է Սալիվանը։

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ ԱՄՆ-ն ակտիվ չի մասնակցում բանակցություններին, ուկրաինացի պաշտոնյաները մշտապես ԱՄՆ-ի հետ քննարկում են բանակցությունների կարգավիճակը։

Հարցին, թե արդյոք Բայդենն Ուկրաինա մեկնելու ծրագրեր ուներ, երբ անցած ամիս Լեհաստան էր այցելել, Սալիվանը պատասխանել է, որ Բայդենը «ուրախ կլիներ Ուկրաինա այցելել՝ ցույց տալու ուկրաինացիների հետ իր համերաշխությունը», եւ այդ հնարավորությունը քննարկվել է Վարշավա այցից առաջ։