կարևոր
2704 դիտում, 2 օր առաջ - 2025-03-24 14:39
Աշխարհ

Զելենսկու գրասենյակը հաստատել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլը

Զելենսկու գրասենյակը հաստատել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում Էր-Ռիադում կկայանա Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների լրացուցիչ փուլը. այն տեղի կունենա ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից հետո, հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Կիևն ու Վաշինգտոնը կարող են բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել։

«Այժմ ուկրաինական պատվիրակությունը մնում է Սաուդյան Արաբիայում և չի վերադառնում, որպեսզի ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտից հետո նրանք նույնպես կարողանան խորհրդակցություններ անցկացնել, այսինքն՝ բանակցությունները կշարունակվեն որոշ ժամանակով», - ասել է Լեշչենկոն ուկրաինական Rada հեռուստաալիքի եթերում։