|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քաղաքագետ Նինա Մարգարյանը գրում է.
«Տրանսպորտային հակամարտությունը խորանում է:
Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, այս թվում՝ Ադրբեջանի կողմից Իրանի դեմ սահմանային սահմանափակումները, հերթական ապացույցն են առ այն, թե որքան կարևոր էր ժամանակին տնտեսական նպատակահարմարությունը մի կողմ դնել և կառուցել Սյունիքի հատվածով անցնող Թեհրան-Երևան երկաթգիծը, որն առաջին հերթին ռազմավարական, ազգային նշանակություն ունեցող, ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն նախագիծ է, հաշվի առնելով Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև (չնայած տնտեսական հարաբերությունների) խորքային տարաձայնությունները։
Պետք էր իրականացնել։ Ճիշտ այնպես, ինչպես արեց Չինաստանը՝ Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթգծի կառուցման պարագայում, որն իրականացման փուլում է՝ չմայած ֆինանսական մեծ, որոշ դեպքերում անգամ աննպատակահարմար ներդրումների։
Բայց չարվեց, հիմա էլ դառը պտուղներն են քաղելու»։