Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը լիներ ԵԽԽՎ պատվիրակության կազմում, ինքն էլ Սերժ Սարգսյանին խաղատան վերաբերյալ հարց կտար: Այս մասին yerkir.am-ի հարցին ի պատասխան ասաց Կարապետյանը` հավելելով, որ այդ հարցը շինծու է եղել:
Բացելով փակագծերը` Կարապետիչը նշեց, որ ՀՀԿ-ական պատգամավորն է ձայնի իր իրավունքը զիջել է Փոստանջյանին, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն է այդ հարցը պատրաստել: Ըստ նրա` այդ հարցն ուղղվել է Սարգսյանին ` Ադրբեջանի նախագահ Ալիևին ցույց տալու համար, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է:
«Սերժ Սարգսյանն ավտորիտար համակարգի ղեկավար է, նրան պակասում է ժողովրդավարությունը, և բնական է` ինչ պակասում է, այն էլ ուզում է ստանալ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե նման հարց հնչեցնելը Հայաստանի համար խայտառակություն չէ՞ր, Կարապետյանը պատասխանեց` ոչ:
Նա մտահոգություն հայտնեց, թե ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանի վերադառնալուց հետո գլխավոր դատախազը խորհրդարանում նրանից փաստեր չի պահանջել, քանի որ, ըստ Փոստանջյանի, Սարգսյանը պարտվել է պետական գումար, ինչը հանցագործության մասին հաղորդում է: «Դրանից հետո կա'մ Զարուհուն անձեռնմխելիությունից պետք է զրկեին, կա'մ տանեին գժանոց»,- ասաց նա: