|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընը անդրադարձել է Նոր Զելանդիայում 49 մարդու սպանած ահաբեկչի` «Կոստանդնուպոլիս ենք գալու, բոլոր մզկիթներն ու մինարեթներն այրելու ենք, Կոստանդնուպոլիսը դարձյալ դառնալու է քրիստոնեական քաղաք» սպառնալից հայտարարությանը: «Նրանք սպառնում են, որ եթե մենք մնանք Եվրոպայում, կգան մեր ետևից: Մենք այժմ Ստամբուլի եվրոպական մասում ենք: Այստեղ ենք, եթե այդքան համարձակություն ունեն, խնդրեմ, թող գան»,- Քալընի խոսքերն է մեջբերում haberler.com կայքը:
«Այս հարձակումները նման են Նորվեգիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումներին: Եթե դեպքերը դնենք կողք կողքի կտեսնենք, որ դա մի հոգու կազմակերպած բան չէ: Արևմուտքում, երբ նման ահաբեկչություններ են տեղի ունենում հայտարարում են, որ ահաբեկիչը հոգեբանական խնդիրներ ունի: Եթե ահաբեկչությունը մուսուլման կատարած լիներ, ամբողջ աշխարհը ոտքի կկանգներ»,- ասել է Քալընը: