|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար,որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը,Թալիշը ու ապրիլյանը. անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար,որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը,Թալիշը ու ապրիլյանը:
Բա Սերժ Սարգսյանին կարող՞էին պատմության դասեր տալ,Շահումյանից ու Ստեփանակերտից կամ նման քմծիծաղով խոսել:
Բա ինքնորոշում, արցախյան ազատամարտ,գոյապայքար,բա հազարավոր զոհեր էս մասին կլռեր՞ կամ երբևէ լռել է Սերժ Սարգսյանը:
Տիգրան Մեծից էլ նախկին խմբագիրը խոսում է ,քանի որ ոչ Շուշին է ազատագրել,ոչ զորք է ղեկավարել,ոչ մարտական ընկեր է կորցրել,ոչ էլ խաբարա էդ ամբողջ դաժան պատմությունից»,- գրել է Բաբայանը։