կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 14:16
Քաղաքական

Արցախը Ադրբեջանի կազմում դիտարկելու մասին հայտարարությունները ՀՀ իշխանության քաղաքականությունն է

Հասարակության մեջ ներարկել Արցախի նկատմամբ օտարացման, անտարբերության մոտեցումը, որպեսզի հետագայում իրենց գլխավոր խնդիրները լուծելիս Հայաստանում ունենան դիմադրության շատ ավելի նվազագույն մակարդակ․ «Խաղաղություն պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում և սպառնում Հայաստանին» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Դրանք կարող են սկսվել Արցախ այցերի բացակայությունից, վերջացրած իշխանությունը ներկայացնող  տարբեր քաղաքական գործիչների  հայտարարություններով, որոնք, ըստ էության, հնչեցվում են՝ ցույց տալու համար, որ իրականանության մեջ իրենք ոչ միայն հրաժարվել են Արցախի հետ կապված հարցից, այլև Արցախի հարցը կամ դրա լուծումը պատկերացնում են մոտավորապես այնպես, ինչպես ներկայացվում է Ադրբեջանում՝ պաշտոնական մակարդակում: Բնականաբար, դրանք ոչ միայն լեզվի սայթաքումներ չեն, դրանք ոչ միայն պատահականություններ չեն, այլև այսօր այս իշխանության որդեգրած քաղաքականության մի մասն են կազմում»,- ասաց պատգամավորը:

Ավելին՝ տեսանյութով: