Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես Ղարաբաղի անկախության հռչակագրի հեղինակն եմ, և այդ հռչակագիրը, իրավական տեսանկյունից, մինչ օրս անխոցելի է։ Իմ՝ բանակցային գործընթացին մասնակցելու ժամանակ չի եղել փաստաթուղթ, որը կենթադրեր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Այս մասին փետրվարի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինի այն հայտարարություններին, թե ԼՂ-ն Ադրբեջանի անքակտելի մասի է, և ինչո՞ւ չի արձագանքել այդ հայտարարությանը։
«Թե ինչից ելնելով է Վլադիմիր Պուտինը դա ասել, ես կարծում եմ՝ այն իրողությունները, որը եղան պատերազմի ժամանակ և պատերազմից հետո պատճառը նաև դա է, և եթե մեր երկրի իշխանությունը չի արձագանքում Ալիևի հայտարարություններին, իբր հարցը լուծված է վերջնականանպես և այլն, դուք սպասում եք, որ ՀՀ-ն ինչ-որ ձևով պետք է արձագանքի Ռուսաստանի՞ն։ Հիմա ՌԴ նախագահը լսում է Ալիևի, Էրդողանի հայտարարությունները և չի լսում որևէ արձագանք ՀՀ-ի կողմից, հիմա դուք ուզում եք, որ Վլադիմիր Պուտինը ավելի հայ լինի, քան ՀՀ վարչապե՞տը»,- ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պատերազմից հետո ՌԴ նախագահի հետ քննարկումներ է ունեցել պատերազմի, պատերազմի հետևանքների, Ղարաբաղի ապագայի հետ կապված։
«Ես երբեք չեմ բանակցել որևէ տարբերակ, որով Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ես չեմ տեսնում Ղարաբաղի ապագան Ադրբեջանի կազմում և համոզված եմ՝ եթե նման լուծում լինի, Ղարաբաղը հայաթափվելու է։ Չեմ ասում՝ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև հիմա ես չեմ դա որոշում, չպետք է լինի երբեք, և հայ ժողովուրդը չպետք է համաձայնի դրան, և պետք է պայքարենք, բայց քանի դեռ այս իշխանությունն է, ես չեմ կարող այս իշխանության տեղը խոսել, որովհետև իրենք արդեն ընդունել են, որ պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Սերժ սարգսյանը, ես պայքարելու ենք, որ Արցախը չլինի Արդբեջանի կազմում, ամեն ինչ անելու ենք, բայց մենք չենք կարող խոսել այս իշխանության անունից, և հուսով եմ՝ հայ ժողովուրդը թույլ չի տա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։