կարևոր
3058 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-19 11:20
Քաղաքական

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մոտեցումը փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է և որևէ կապ չունի հայ ժողովրդի կամքի և ցանկության հետ․ Տիգրան Աբրահամյան

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մոտեցումը փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է և որևէ կապ չունի հայ ժողովրդի կամքի և ցանկության հետ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ 

«Իշխող քպ ներկայացուցիչը հայտարարում է, թե «մենք ճանաչել և հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հզ.-ոց հայկական համայնքի իրավունքներն ու սկզբունքները»:

Հիմա, այս պարագայում Արցախի նախագահը նստացույց կանի, հացադուլ կանի, թե գործադուլ, տարբեր դեսպանատների դիմաց ակցիաներ, մեկ է` մեր միջազգային գործընկերներն անընդհատ մեր «աչքն են մտցնելու» փաշինյանական ռեժիմի նմանատիպ հայտարարությունները:

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հայկական համայնք դիտարկելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է և որևէ կապ չունի հայ ժողովրդի կամքի և ցանկության հետ:

Արցախի հարցում բեկում մտցնելու ցանկություն ունեցող խմբերը` Արցախում, թե Հայաստանում, ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ օրակարգով դիմակայելու հնարավորություն պարզապես չունեն:

ՀԳ. քպ-ականի հարցազրույցը մեկնաբանություններում կտեղադրեմ և որքան էլ տհաճ լինի, սա պետք է լսեն հատկապես այն գործիչները, ովքեր Արցախում ստեղծված իրավիճակի պատճառների մասին խոսելիս վախենում ու խուսափում են հիշատակել ՀՀ իշխանություններին»: