Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը խոստովանել է Ուկրաինայի Սահմանադրության փոփոխության հնարավորությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղության վերաբերյալ։
«Քանի որ Ուկրաինայի Սահմանադրությամբ ամրագրված է եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհը, մենք ունենք այս ուղղության լեգիտիմացման շատ բարձր մակարդակ։ Հետևաբար, մենք կնայենք, թե որ ճանապարհով կգնան բանակցողները, ապա արդեն կփնտրենք այն մոդելը, որ կա՛մ չի հակասի Սահմանադրությանը, կա՛մ մենք կփոխենք Սահմանադրության այս մասը»,- ասել է Ստեֆանչուկը։
Նրա խոսքով` Ուկրաինայի համար կարևոր է, որ «այդ համաձայնագրերի արդյունքների հիման վրա մենք առաջին հերթին վերականգնենք անվտանգությունը և ստանանք երաշխիքներ մեր պետության գործունեության անվտանգության համար»։ Միաժամանակ, Ռադան կսպասի, թե ինչ բանաձեւ կդրվի բանակցային գործընթացում եւ, «իհարկե, կմիանա քննարկմանը»։