կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-19 11:30
Աշխարհ

Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական զինուժը վերախմբավորվում է Կիևի վրա հարձակվելու համար

Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական զինուժը վերախմբավորվում է Կիևի վրա հարձակվելու համար

Ռուսական զինված ուժերը կփորձեն վերախմբավորվել և կրկին հարվածել Կիևին. հայտարարել է Կիեւի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը։

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները պատրաստ են համարժեք դիմավորել հակառակորդին, քանի որ իրավիճակը Կիևի շրջանում վերահսկելի է։

«Ամենավտանգավոր տարածքները մնում են Ժիտոմիրի մայրուղին, Իրպին, Բուչա, Գոստոմել, Վորզել քաղաքները, Դմիտրով համայնքը, Մակարովը, Վիշգորոդի շրջանի հյուսիսը և Բրովարի շրջանի երեք համայնքների տարածքը»,- ասել է Պավլյուկը և հավելել, որ խաղաղ բնակչությունը տարհանվում է, մարդասիրական օգնություն է բերվում։

«Բայց թշնամին, անտեսելով բոլոր միջազգային պայմանագրերը, խաթարում է նախատեսված միջոցառումների իրականացումն ամբողջությամբ»,- եզրափակել է վարչակազմի ղեկավարը։