|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուս զինծառայողները հարվածներ են հասցրել С-300 և «Բուկ» համակարգերի պահեստներին, որոնք գտնվել են Կիևից 30 կմ հեռավորությամբ։
Ինչպես տեղեկացնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Բացի այդ, բարձր ճշգրտության հեռահար զենքերով ոչնչացվել է Կիևից 30 կմ հարավ-արևմուտքում գտնվող С-300 և «Բուկ» համակարգերի զինապահեստը»,-ասել է նա։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ ընդհանուր առմամբ մեկ օրում ռուսական ավիացիան ոչնչացրել է 67 ուկրաինական ռազմական օբյեկտ։ Դրանց թվում երկու հրամանատարական կետ, 3 դաշտային պահեստ՝ զենքով ու զինտեխնիկայով, մարտական տեխնիկայի կուտակումներ։