|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանն իրավունք ունի հարձակվելու թշնամական երկրների ցանկացած նավի վրա, եթե բավարար կասկածներ կան, որ այն Կիևի շահերից բխող բեռ է տեղափոխում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այսինքն՝ առաջնորդվելով համաչափ մոտեցմամբ (ինչը արդարացի է), Ռուսաստանն իրավունք ունի հարձակվելու թշնամական երկրների ցանկացած առևտրային նավի վրա, որը գտնվում է թե՛ մեր, թե՛ չեզոք ջրերում, եթե բավարար կասկածներ կան, որ այն հակառակորդի շահերից բխող բեռ է տեղափոխում։ Այսինքն՝ ցանկացած բեռ։ Եվ այդպիսի նավեր շատ են», - նշել է Մեդվեդևը։